Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Մենք մեզնից ենք հեռանում և մեր երկրից»

«Մենք մեզնից ենք հեռանում և մեր երկրից»
28.04.2015 | 00:18

«Գյումրին միշտ անկանխատեսելի է: Յուրահատուկ քաղաք է. ինքնահավան, դաժան, ծաղրող, բայց նաև` ուրախ, մարդամոտ, բայց նաև` քրեականացված, «գողական գնացող», բայց նաև` հյուրասեր, հյուրամեծար, բայց նաև` կեղծ արժեքներ դավանող, կեղծ թասիբի հետևից վազող, բայց նաև` գնահատող»,- այսպես է բնորոշում իր քաղաքը բանաստեղծ ԳԵՎՈՐԳ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ:


-«Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագիրն ի՞նչ տվեց Գյումրիին:
-Ոչ մի բան էլ չտվեց: Թերևս դրսից հրավիրված խմբերի մասնակիցները եկան, տեսան, հանգստացան, հոնորար ստացան, գնացին: Անտեղի փող ծախսվեց: Մշակույթի նախարարությունը ներկայացնող ինչ-որ չինովնիկներ, իհարկե, գոհ մնացին: Արվեստագետներն ու գյումրեցիներն անհաղորդ մնացին այդ փուչիկ-միջոցառմանը:
-Գյումրիում շարունակում է առաջնային մնալ բնակարանայի՞ն խնդիրը:
-Տան խնդիրը կարևորագույններից մեկն է Գյումրիում, մոտ 500 ընտանիք փտած տնակներում է ապրում: Բա գործազրկությո՞ւնը, փողոցների անմխիթար վիճա՞կը, տրանսպո՞րտը՝ իր չարաբաստիկ վարորդներով, համատարած թշվառությունը և աղքատությո՞ւնը, ահաբեկված և որբ լինելու անսփոփ և կսկծացնող զգացողությո՞ւնը, և այլն, և այլն: Գյումրին, ինչպես Հայաստանի այլ բնակավայր, խանությունների կամ մելիքությունների խառնիփնթոր մի կծիկ է. հարկայինի խանություն, քաղաքապետարանի խանություն, մարզպետարանի խանություն, ոստիկանության և դատախազության խանություններ և այսպես շարունակ:
-Ասում են` Գյումրին «պերմյակովյան» դեպքերից հետո ամայանում է։
-Հեռանում են ընկերներս, հարազատներս, հարևաններս: Մենք մեզնից ենք հեռանում և մեր երկրից: Ավետիսյանների ընտանիքի հետ կատարվածը ևս մեկ անգամ ապացուցեց, որ սեփական երկրում մենք անպաշտպան ենք ու լքված:


Ճեպազրույցը՝
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1520

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ